Մարատ Ավանեսյան, Կորպորատիվ բաժնի ղեկավար, փաստաբան-գործընկեր
Մարատ Ավանեսյանի մասնագիտական ուղին ներառում է դատական համակարգում զբաղեցրած մի շարք պատասխանատու պաշտոններ։ Իր գործունեության սկզբնական փուլում նա հինգ տարի աշխատել է որպես դատավորի օգնական ԼՂՀ Գերագույն դատարանում, որտեղ ներգրավված է եղել բարձրագույն դատական ատյանի իրավական աշխատանքների կազմակերպման և դատական ակտերի նախապատրաստման գործընթացներում։
Այնուհետև նա շուրջ տասը տարի պաշտոնավարել է որպես առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ հետագայում՝ հինգ տարի որպես Վերաքննիչ դատարանի դատավոր։ Դատավորի պաշտոնում երկարամյա գործունեությունը նրան հնարավորություն է տվել ձևավորել օրենքի կիրառման խորքային ընկալում և դատական պրակտիկայի համակողմանի պատկերացում։
Մարատ Ավանեսյանը նաև երկու անգամ ընտրվել է Արդարադատության խորհրդի անդամ, ինչպես նաև երկու անգամ ընդգրկվել է Կարգապահական հանձնաժողովի կազմում։
Այս բազմամակարդակ փորձառությունը ձևավորել է նրա մասնագիտական հեղինակությունը՝ որպես իրավական բարդ խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկող փորձառու մասնագետի։
Ներկայումս, որպես «ՎԻՐՏՈՒՍ Լոու Գրուպ» ընկերության կորպորատիվ բաժնի ղեկավար-գործընկեր, Մարատ Ավանեսյանը իր բազմամյա դատական փորձն ու իրավական գիտելիքները կիրառելով ապահովում է բարձր մակարդակի իրավաբանական խորհրդատվություն և իրավական ուղեկցում բիզնես ոլորտում։