Տիգրան Գասպարյան, Հաշվապահական բաժնի ղեկավար

«ՎԻՐՏՈՒՍ Լոու գրուպ» փաստաբանական-հաշվապահական ընկերության գործնկեր, «Հենդ Թու Հենդ» հաշվապահական ընկերության հիմնադիր-տնօրեն Տիգրան Գասպարյանը հաշվապահական հաշվառման ոլորտում առանձնանում է իր երկար տարիների փորձառությամբ և մասնագիտական խորը գիտելիքներով։

 

Շուրջ 20 տարի լինելով հաշվապահական և ֆինանսական հաշվառման ոլորտում, նա կուտակել է ահռելի մասնագիտական փորձ և  գիտելիքներ, որոնք շուրջօրյա ռեժիմով օգնում են բազմաթիվ ընկերությունների՝ ունենալ լիարժեք, ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվապահական հաշվառում, ինչի արդյունքում էլ հարկային և աուդիտորական ստուգումների ժամանակ միշտ գրանցել դրական արդյունքներ՝ ի շահ հարկատուների։