Նարեկ Գրիգորյան, Փաստաբան-գործընկեր

Փաստաբան Նարեկ Գրիգորյանը քրեաիրավական ոլորտում ունի ավելի քան տասնհինգ տարվա մասնագիտական փորձ, որը ձևավորվել է պետական բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոններում երկարամյա ծառայության ընթացքում։ Նա հանդիսանում է արդարադատության առաջին դասի խորհրդական։

 

Իր մասնագիտական գործունեության ընթացքում Նարեկ Գրիգորյանը ձևավորել է խորքային իրավագիտական գիտելիքներ, հարուստ դատավարական փորձառություն և զարգացած իրավավերլուծական մտածողություն։ Այս ամբողջ ներուժը այսօր ուղղված է քրեական գործերով մեղադրվող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ և հիմնավորված իրավական պաշտպանության ապահովմանը։

 

Նրա մասնագիտական ուղին ներառում է քրեական արդարադատության համակարգում մի շարք պատասխանատու պաշտոններ․

 

  • ԼՂՀ ոստիկանության քննչական բաժնի քննիչ – 2 տարի
  • ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի ավագ քննիչ – 3 տարի
  • ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննության բաժնի ավագ քննիչ – 1 տարի
  • ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ քննության բաժնի պետ, քննչական վարչության պետի տեղակալ – 2 տարի
  • ՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ – 3 տարի
  • ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ – 1 տարի
  • ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ – արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Այս բազմամակարդակ փորձառությունը նրան հնարավորություն է տվել ներսից ճանաչել քրեական արդարադատության համակարգի կառուցվածքն ու գործառույթները՝ ձևավորելով բարձր մակարդակի դատավարական մտածողություն և ռազմավարական մոտեցում քրեական գործերի վարման նկատմամբ։

 

Նարեկ Գրիգորյանի մասնագիտական գործունեության առանցքում քրեական գործերով իրավական պաշտպանության ռազմավարության մշակումն ու իրականացումն է։ Նրա փորձը, դատավարական վարպետությունը և իրավավերլուծական կարողությունները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր գործի համար մշակել հիմնավորված և արդյունավետ պաշտպանական մարտավարություն՝ ապահովելով վստահորդների իրավունքների և օրինական շահերի առավելագույն պաշտպանությունը։

 

Նարեկ Գրիգորյանը առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով, պատասխանատվության ուժեղ զգացումով և իրավական գործընթացների նկատմամբ համակարգային մոտեցմամբ։ Նրա գործունեության հիմքում ընկած են արդարության, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքները։