Մարիաննա Համբարձումյան, Գլխավոր հաշվապահ

«ՎԻՐՏՈՒՍ Լոու գրուպ» փաստաբանական-հաշվապահական ընկերության գործնկեր, «Հենդ Թու Հենդ» հաշվապահական ընկերության գլխավոր հաշվապահ, ով ունի բարձրագույն կրթություն և բազմամյա մասնագիտական փորձ հաշվապահական և ֆինանսական ոլորտում, ինչը նրան հնարավորություն է տալիս արդյունավետորեն կազմակերպել և վերահսկել ընկերության ֆինանսական գործունեությունը։

 

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Մարիաննա Համբարձումյանը դրսևորում է բարձր պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։ Աշխատանքի նկատմամբ ունի նվիրված և բարեխիղճ մոտեցում՝ մշտապես ձգտելով ապահովել հաշվապահական գործընթացների ճշգրտությունն ու համապատասխանությունը գործող օրենսդրությանը։ Նա արագ կողմնորոշվում է տարբեր և, հատկապես, բարդ աշխատանքային իրավիճակներում, ցուցաբերում է վերլուծական մտածողություն, ընդունում է հիմնավորված որոշումներ և առաջարկում է արդյունավետ ու գործնական լուծումներ։

 

Մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործման և փորձի շնորհիվ հաջողությամբ իրականացնում է ֆինանսական հաշվառման, հաշվետվությունների կազմման և վերահսկման գործընթացները։ Իր հետևողական և նպատակասլաց աշխատանքի արդյունքում ձևավորել է վստահելի և արդյունավետ համագործակցություն գործընկերների և գործընկեր կազմակերպությունների հետ։