Լիլիթ Սահակյան, Գլխավոր հաշվապահ

«ՎԻՐՏՈՒՍ Լոու գրուպ» փաստաբանական-հաշվապահական ընկերության գործնկեր, «Հենդ Թու Հենդ» հաշվապահական ընկերության գլխավոր հաշվապահ, նա բարձրագույն կրթություն ունեցող մասնագետ է, ով 2022 թվականից աշխատում է «Հենդ թու Հենդ» ՍՊԸ-ում։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ցուցաբերել է բարձր պատասխանատվություն և հետևողականություն՝ ապահովելով հաշվապահական գործընթացների ճշգրիտ և արդյունավետ իրականացումը։

 

Իր աշխատանքում կարևորում է թիմային համագործակցությունը, կազմակերպվածությունը և յուրաքանչյուր առաջադրանք մինչև վերջ հասցնելու մոտեցումը։ Համառ և նպատակասլաց լինելով՝ Լիլիթ Սահակյանը մշտապես ձգտում է բարձր արդյունքների և մասնագիտական զարգացման։