Հովհաննես Մանուկյան, Գլխավոր հաշվապահ
«ՎԻՐՏՈՒՍ Լոու գրուպ» փաստաբանական-հաշվապահական ընկերության գործնկեր, «Հենդ Թու Հենդ»հաշվապահական ընկերության գլխավոր հաշվապահ, ով ֆինանսների ոլորտում ձևավորված փորձառու մասնագետ է և ցուցաբերել է արագ ու հետևողական մասնագիտական աճ՝ անցնելով հաշվետար-գանձապահի, հաշվապահի պաշտոններից մինչև տնօրենի խորհրդականի (ֆինանսների գծով), ավագ հաշվապահ և, ի վերջո, գլխավոր հաշվապահի՝ թիմի ղեկավարի դեր։
Կարիերայի ընթացքում ձևավորվել է որպես համակարգային մտածողությամբ և բարձր պատասխանատվությամբ մասնագետ՝ համադրելով ֆինանսական հաշվառման խորը գիտելիքները, վերլուծական մոտեցումը և թիմային արդյունավետ կառավարումը։ Տեղեկատվական համակարգերի ոլորտում ստացած կրթությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն կիրառել թվային լուծումներ և ավտոմատացնել հաշվապահական գործընթացները՝ բարձրացնելով աշխատանքի արագությունն, արդյունավետությունն ու ճշգրտությունը։
Իր գործունեության շրջանակում համակարգում է հաշվապահական թիմի աշխատանքը՝ ապահովելով տարբեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ճշգրտությունն ու թափանցիկությունը՝ նպաստելով գործընկերների ֆինանսական կայուն ու վստահելի զարգացմանը։