Երեմ Սարգսյան, Հիմնադիր-տնօրեն

«Մենք ձեր կողքին ենք ապահովելով վստահություն և հաղթանակ»:

 

«ՎԻՐՏՈՒՍ Լոու Գրուպ» փաստաբանական-հաշվապահական ընկերության հիմնադիր-տնօրեն Երեմ Սարգսյանն իրավունքի ոլորտում առանձնանում է բացառիկ փորձառությամբ, բարձր մասնագիտական արհեստավարժությամբ և հստակ ձևավորված աշխատաոճով։

 

Նրա մասնագիտական ուղին սկսվել է իրավապահ համակարգում՝ որպես քննիչ, որտեղ նա իրականացրել է հատկապես կարևոր և բարդ քրեական գործերի քննություն։ Այդ փուլում նա համակարգը ճանաչել է ներսից՝ խորքային մակարդակով ըմբռնելով դրա կառուցվածքը, մտածողության տրամաբանությունը, գործելակերպը և այն գործոնները, որոնք պայմանավորում են քրեական գործերի ընթացքն ու արդյունքը։ Այս փորձառությունը նրան տվել է կարևոր առավելություն՝ ոչ միայն խորությամբ հասկանալու օրենքի տեքստը, այլև դրա գործնական կիրառման միջավայրը։

 

Հետագայում, շարունակելով գործունեությունը որպես փաստաբան, Երեմ Սարգսյանը ձևավորել է փաստաբանության ոլորտում ուրույն աշխատաոճ և մասնագիտական մշակույթ։ Նրա մոտեցումը հիմնված է նախաձեռնողականության, սկզբունքայնության, հավատարմության և պայքարող փաստաբանի հստակ դիրքորոշման վրա։ Պաշտպանությունը նրա համար չի սահմանափակվում ձևական ընթացակարգերով․ այն կառուցվում է նպատակային, հաշվարկված և արդյունքին ուղղված հստակ ռազմավարությամբ։

 

Հարյուրավոր բարդ և հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերով իրականացված արդյունավետ պաշտպանությունը վկայում է կայուն մասնագիտական դիրքի մասին։ Սա պարզապես վիճակագրություն չէ, այլ իրավական դաշտում ձևավորված վստահություն և հեղինակություն։

 

Նրա աշխատանքային մեթոդաբանությունը հիմնված է երեք առանցքային սկզբունքների վրա․

  • Մոդելավորում - գործի բոլոր հնարավոր սցենարների կանխատեսում և հակափաստարկների համակարգված կառուցում։
  • Վերահսկում - ռիսկերի ճշգրիտ և հաշվարկված կառավարում, նույնիսկ բարձր լարվածության պայմաններում։
  • Ճիշտ պահին գործողություն - իրավական քայլերի իրականացում այն պահին, երբ դրանց ազդեցությունը առավելագույնն է։

 

Երեմ Սարգսյանի մասնագիտական հեղինակությունը ձևավորվել է կոնկրետ արդյունքներով և ամրապնդվել կայուն վստահությամբ։ Իրենց գործերը նրան վստահում են պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած և հանրային ազդեցություն ունեցող անձինք, այսպես կոչված «հանցավոր» աշխարհում հեղինակություն ունեցող անձինք, ինչպես նաև իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչներ՝ քննիչներ, դատախազներ և դատավորներ, ինչը վկայում է նրա աշխատանքի որակի, մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի մասին։

 

Այս փորձի և ձևավորված մոտեցման հիման վրա ստեղծվել է ամուր և արդյունավետ թիմ՝ «ՎԻՐՏՈՒՍ Լոու Գրուպ»-ը, որտեղ յուրաքանչյուր վստահորդ ստանում է ամբողջական, համակարգված և կենտրոնացված սպասարկում՝ գործի պաշտպանությունից մինչև հարակից իրավական և ֆինանսական հարցերի համալիր լուծումներ։