Պետական մարմինների գործողությունների օրինականության ստուգում

«Վիրտուս Լոու Գրուպ» պետական մարմինների գործողությունների օրինականության վերահսկման վստահելի գործընկեր

 

Մեր թիմը միշտ աշխատում է այն մտադրությամբ է, որ պետական մարմինների բոլոր գործողությունները համապատասխանեն օրենքին և չվնասեն Ձեր շահերը։ Մենք հանդես ենք գալիս որպես Ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպան՝ ստուգելով պետական տարբեր օղակների աշխատանքի յուրաքանչյուր քայլի օրինականությունը։

 

Ինչ գործողություններ ենք իրականացնում

 

  • Իրավական վերլուծություն – ուսումնասիրում ենք պետական մարմնի որոշումները, ակտերը և գործողությունները՝ համեմատելով դրանք գործող օրենսդրության հետ։
  • Փաստաթղթերի ստուգում – մանրակրկիտ վերլուծում ենք վարչական ակտերը, հարկային և մաքսային հաշվարկները, տուգանքների և վճարների հիմքերը։
  • Խախտումների բացահայտում – հայտնաբերում ենք այն դեպքերը, երբ պետական մարմնի գործողությունները չեն համապատասխանում օրենքին կամ գերազանցում են օերնքով իրենց վերապահված լիազորությունները։
  • Բողոքարկման պատրաստում – կազմում ենք իրավական հիմնավորված բողոքներ վերադաս մարմիններին կամ դատարաններին։
  • Հաճախորդի շահերի պաշտպանություն – ներկայացնում ենք Ձեր դիրքորոշումը պետական մարմինների առաջ և ապահովում ենք օրինականության վերահսկում։
  • Կանխարգելիչ խորհրդատվություն – առաջարկում ենք մեխանիզմներ, որպեսզի ապագայում խուսափեք նմանատիպ խնդիրներից։