Հաշվապահության ավտոմատացում
Հաշվապահության ավտոմատացումը նշանակում է ձեռքով կատարվող հաշվապահական գործընթացները փոխարինել ծրագրային լուծումներով, որոնք արագացնում են հաշվառումը, նվազեցնում սխալները և ապահովում են տվյալների թափանցիկություն։
Հաշվապահության ավտոմատացման արդյունքում Ձեր բիզնեսը կունենա հետևյալ արավելությունները.
Ժամանակի խնայողություն – հաշվարկները, հաշվետվությունները և փաստաթղթերի ձևավորումը կատարվում են վայրկյանների ընթացքում։
Սխալների նվազեցում – ծրագրերը նվազեցնում են մարդկային գործոնի ազդեցությունը։
Տվյալների կենտրոնացում – բոլոր ֆինանսական տվյալները պահվում են մեկ միասնական համակարգում։
Իրավական համապատասխանություն – ծրագրերը հաճախ թարմացվում են՝ համապատասխանելու հարկային և օրենսդրական այլ պահանջներին։
Ավտոմատացման հիմնական գործառույթներ են.
- Գործարքների ավտոմատ գրանցում (վաճառք, գնում, վճարումներ)
- Հարկային հաշվարկների ավտոմատացում
- Աշխատավարձի հաշվարկ և փոխանցումներ
- Ֆինանսական հաշվետվությունների ավտոմատ ձևավորում
- Տվյալների վերլուծություն և կանխատեսումներ