Հարկային և մաքսային վեճերի կարգավորում

Մեր փորձառու մասնագետները քայլ առ քայլ առաջնորդում են Ձեզ՝ ապահովելով, որ յուրաքանչյուր վեճ լուծվի արդյունավետ և Ձեր շահերին համապատասխան։

 

Մեր օգնությունը կայանում է հետյալում.

 

  • Վիճահարույց հարցի վերլուծություն – մանրակրկիտ ուսումնասիրում ենք հարկային կամ մաքսային մարմնի որոշումները, հաշվարկները և իրավական հիմքերը։
  • Փաստաթղթերի հավաքագրում և պատրաստում – ապահովում ենք բոլոր անհրաժեշտ հաշվարկները, պայմանագրերը, վճարման ապացույցները և իրավական փաստաթղթերը։
  • Ռազմավարության մշակում – ընտրում ենք լավագույն լուծման ուղին՝ վարչական բողոքարկում, փոխհամաձայնեցում կամ դատարան դիմում։
  • Հաճախորդի շահերի ներկայացում – հանդես ենք գալիս որպես Ձեր վստահելի ներկայացուցիչ հարկային և մաքսային մարմինների առաջ։
  • Իրավական խորհրդատվություն – բացատրում ենք Ձեր իրավունքները և պարտավորությունները, առաջարկում ենք քայլեր՝ նվազեցնելու ռիսկերը։
  • Վեճի կանխարգելում – ոչ միայն լուծում ենք ընթացիկ խնդիրը, այլ նաև առաջարկում ենք մեխանիզմներ, որպեսզի ապագայում նման խնդիրներ չառաջանան։

 

Ինչու ընտրել մեզ

 

  • Փորձառություն – տարիների աշխատանք հարկային և մաքսային ոլորտում։
  • Արդյունավետություն – մեր միջամտությունը հաճախ հանգեցնում է վեճերի արագ և շահավետ լուծման։
  • Վստահություն – մենք միշտ գործում ենք հաճախորդի շահերից ելնելով։